Aysor.am-ը գրել է, որ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը չգիտե, թե ով է լինելու զինվորական դատախազ, այդ հարցը դեռ չի քննարկվել: Լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով ԱԺ խմբակցություններում հանդիպումը, հայտարարել է դատախազի թեկնածու Գ. Կոստանյանը: «Դեռ դրա ժամանակը չէ»,-ասել է նա:
Հարցին՝ արդյոք նա էլ է պատրաստվում է նույն կերպ հեռանալ, ինչպես Աղվան Հովսեփյանը, Գ.Կոստանյանը պատասխանեց կտրուկ. «Ես չեմ պատրաստվում ոչինչ համբուրել»:
Ինչ վերաբերում է իր և Աղվան Հովսեփյանի հարաբերություններին, Գ.Կոստանյանը վստահեցրեց, որ մեծ հարգանք ունի արդեն նախկին գլխավոր դատախազի նկատմամբ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում