▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ խփելու, ես հաղթելու եմ. Րաֆֆի Հովհաննիսյան

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, կիրակի,  Գյումրիում էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ընտրողների հետ հանդիպել է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

Ըստ ԳԱԼԱ հեռուստաընկերության, հանդիպմանը մասնակցել են մեծ թվով գյումրեցիներ, ինչն  անակնկալի է բերել Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հայտարարել է, որ սա քարոզարշավի շրջանակներում ամենաջերմ եւ ամենամարդաշատ հանդիպումն է: Ներկաներն իրենց հերթին հավաստել են, որ հանդիպմանը եկել են իրենց կամքով՝ ոչ ոք չի ստիպել, չի հորդորել մասնակցել, ինչպես երեկ՝ գործող նախագահի քարոզարշավի դեպքում:

Ժառանգության առաջնորդը  շեշտել է, որ թույլ չի տալու կեղծվեն ընտրությունները: Պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի  հարցին, թե ինքը քանի՞ տոկոս «խփելու» ակնկալիք ունի, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես չեմ խփելու, ես հաղթելու եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее