|
Արցախցի երգիչ Լյոկան (Վալերի Ղազարյանը) ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ես Չեմ Մեռել։ Չգիտեմ հուրախություն, թե ցավոք սրտի»։ «Ես երբեք չեմ մտածել արտագաղթելու մասին։ Բայց վերջերս այս իրադարձությունների ընթացքում, կարծում եմ, ավելի ուղիղ և ավելի հստակ մեզ՝ արցախցիներիս, չէին կարող ասել՝ հելեք գնացեք ստեղից, մենք չենք ուզում ձեզ ստեղ տեսնել։ Բայց գիտե՞ք ինչ։ Ես չեմ մտածում արտագաղթելու մասին։ Ես չեմ մտածում այլ երկրում ապաստան գտնելու մասին։ Ասեմ ավելին՝ ես շարունակում եմ նորը կառուցել՝ 4-րդ անգամ։ Գիտե՞ք խի, որովհետև էս կյանքում ամեն ինչ անցողիկ է։ Եվ, այո՛, իշխանությունն էլ հավերժ չի։ Մի օր էդ էլ կվերջանա։ Խաղաղություն մեզ․․․ Հիշեք, որ ընտրություններից հետո կյանք կա»։ |
«Ես չեմ զոհվել ու չեմ մտածում արտագաղթելու մասին․ նոր տուն եմ կառուցում՝ 4-րդ անգամ»․ Լյոկա
info@asekose.am/095519696
Tweet
Շոու-բիզնես далее
далее
далее
далее
далее
далее
далее


