▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ձեզ կոնկրետ հարց եմ տալիս, դուք կենսագրական եք պատասխանում. Թեհմինա Վարդանյան

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի խոսքով «Իմ քայլը» խմբակցության մոտ պայմանագիր չեղարկել բառը նման է ԱՄՆ-ի համար Ցեղասպանության բառին: Վարդանյանի հարցին,եթե սեպտեմբերի 28-ին քաղաքապետարանը ձեռք բերի աղբահանության համար տեխնիկա, քաղաքապետարանը պատրա՞ստ է խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագիրներից մեկը և արդյոք դա քաղաքական որոշո՞ւմ է լինելու, թե՝ ոչ, ինչին Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց.«Քաղաքապետարանն ընդհանրապես հակված չէ որևէ սուբյեկտի հետ պայմանագիր խզել, եթե նա կատարում է իր պարտավորությունները: Այո, այս պահի դրությամբ «Սանիթեքը» բազմաթիվ թերացումներով է կատարում իր ծառայությունը: Չեմ կարող ասել՝ սեպտեմբերին կկարողանա վերադառնալ իր պայմանագրերի կետերին, ամբողջությամբ սպասարկել ամբողջ Երևանը, թե՝ ոչ: Մենք ակնկալում ենք ու պահանջում, որպեսզի «Սանիթեքը» կատարի իր պարտավորությունները: Մենք ձեռք ենք բերել նոր աղբամաններ և, երբ «Սանիտեք»-ին խնդրեցինք իրենց հին աղբամանները հանել, նրանցից չստացանք աջակցություն: Իսկ երկրորդ հարցի առումով, չգիտեմ ի՞նչ քաղաքական կոմպոնենտ կա այստեղ: Մենք ձերբակալե՞լ ենք ինչ-որ մեկին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սանիթեքը» չի կատարում իր պարտավորությունները, մեղադրել, թե մայթերով անցնել չի լինում, մեղադրելն անթույլատրելի եմ համարում: Մենք փորձել ենք ամեն կերպ աջակցել «Սանիթեք»-ին»: Թեհմինա Վարդանյանն էլ պատասխանեց, որ ինքը հստակ հարց է տվել, իսկ փոխքաղաքապետը կենսագրական է պատասխանում և նշեց, որ ինքը Հայկ Սարգսյանին էր հարց տալիս.«Չգիտեմ՝ սեպտեմբերին մենք պայմանագիր խզելու ենք, թե՝ ոչ: Չգիտեմ, որովհետև չեմ կարող ասել սեպտեմբերին «Սանիթեք»-ի հետ հրաշք է լինելու է, թե՝ ոչ: Եթե-ով չեմ ուզում պատասխանել»,-ասաց փոխքաղաքապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее