Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հրավերով այս պահին գտնվում է Արցախում: 
armlur.am-ը գրում է, որ կայքի հետ զրույցում Պարգեւ Սրբազանն ասել է. «Ես եմ հրավիրել Վանեցյանին, որովհետեւ վաղուց եմ ճանաչում նրան, իմ ընկերոջ զավակն է: Թեմի 30-ամյակին ով ուզում գալիս է, նույնիսկ վեհափառն է արձագանքել»:
Սրբազանը նաեւ ասել է, որ տեղյակ չէ` Վանեցյան Արցախում հանդիպումներ ունենալու է, թե` ոչ:


