▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս էն ամենն ա, ինչը ստիպում ա հավերժ երիտասարդ մնալ. . .

«Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, մարդկանց, ընտանիքիս». Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը

«Այլևս 45 տարեկան… Ամեն տարի՝ ծննդյանս օրը, վերանայում եմ անցնող տարիս ու անցած տարիներս: Լավագույնը, որը ամփոփման ընթացքում ինձ միշտ ուրախացնում ա' իմ սիրած մասնագիտությամբ աշխատանքս ա, իմ էներգիայի աղբյուր սիրելի հանդիսատեսը ու էն հրաշալի ընկերները, հարազատներն ու մարդիկ, ովքեր շրջապատում են ինձ:

Էս էն ամենն ա, ինչը ստիպում ա հավերժ երիտասարդ մնալ ու չնայել ծննդյան թվանշաններին: Ու հիմա' կյանքիս կեսին 5 պակաս, ես արձանագրում եմ, որ լցված եմ անսահման էներգիայով' կյանքիս երկրորդ կեսը նույն եռանդով շարունակելու համար: Իմ նպատակն ա շարունակել մարդկանց ինչ-որ չափով կտրել հոգսերից, ժպիտ ու ծիծաղ պարգևել, դրականը տալ իմ հավերժ սիրուց' Բեմից»,- գրել է Ռաֆայելը։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее