▲ Դեպի վեր

Среда, 02.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյանը հայտարարություն է տարածել

Արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում տարածվում է հունահռոմեական ոճի հայտնի ըմբշամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանի և Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի լուսանկարը։

Այդ առիթով գյումրեցի մարզիկը հրապարակում է կատարել՝ գրառում կատարելով instagram-ի «սթորի» բաժնում։

«Անկեղծ ասած, իմ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում, ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի, իմ սպորտային նկարագիրը կոփել է նաև կամքս, ես զբաղվում եմ իմ գործով։

Նկարի հետ կապված կասեմ, որ սույն թվականի մարտի 11-ին, երբ քարոզարշավը դեռ չէր մեկնարկել, ՏԿԵ նախարարը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ այցելել են Գյումրի՝ իմ անվան սպորտային համալիրի շինարարական աշխատանքներին և խնդիրներին ծանոթանալու»,- գրել է մարզիկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее