Առաջ եղել է մեկ ֆիրմա, հիմա ընդեղ 7 ֆիրմա է. ես հիմա չեմ իմանում՝ ինչքան ենք վճարել հարկ, բայց գնացեք նայեք կտենաք, որ նորմալ հարկեր ենք վճարել. այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը՝ խոսելով վիճակագրական կոմիտեի այն տվյալների մասին, որոնց համաձայն՝ նա հեղափոխությունից հետո ավելի քիչ հարկ է վճարվել:

«Բայց ո՞վ ա ասում, իհարկե, չկա տենց բան: Գնացեք, մի հատ ճշտեք»,- ասաց նա:
Հարցին՝ Դուք հիմա բիզնեսմե՞ն եք, կարո՞ղ եք պնդել, որ բիզնեսմեն եք, պատասխանեց. «Հիմա բիզնեսմեն եմ, վսյո, բիզնեսմեն եմ»:
Թե ինչպես են հարաբերությունները նոր իշխանության հետ, Սամվել Ալեքսանյանը նշեց. «Շատ նորմալ»:
Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյոք ինքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին գումար է փոխանցում:


