Լրատվամիջոցները ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին խնդրել են մեկնաբանել այսօր խորհրդարանում նախկին նախագահների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը։
Հիշեցնենք՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը կրկին հունից դուրս էր եկել ու բղավելով՝ տգեղ ձևակերպումներ հնչեցրել։
Հայկ Մամիջանյանն, ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, կարճ նշել է․
«Մեկնաբանության համար զանգահարող հարգելի’ լրագրողներ, Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի՝ մեկ այլ առիթով ասած նախադասությամբ. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:
***
ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է վարչապետի Փաշինյանի՝ Արցախյան շարժման մասին արված հայտարարությանը։
«Հիշեք.
նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին:
Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը:
Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա»,- գրել է Մուսինյանը:
***
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի արձագանքը Փաշինյանին.
«Դրա ելույթի վերջին հատվածից ակնհայտ է, որ բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի
Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է:
Իսկ ընդհանրապես, օղին դեղերի հետ չի կարելի խառնել»։