▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հպարտ եմ մեր անցած ճանապարհով. Orange Fitness-ը 5 տարեկան է

«Orange Fitness» ակումբն արդեն 5 տարեկան է:

5 տարվա պատմություն, աշխատանք, որի լավագույն գնահատականը, առաջին հերթին, հաճախորդների`տարեցտարի ամրապնդվող վստահությունն է: Անցած տարիների ընթացքում ակումբն անընդհատ կատարելագործվել է: Եվ այսօր սպասարկման որակով, ծառայությունների բազմազանությամբ, որակյալ ու բարձրակարգ մասնագետներով, յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցմանբ «Orange Fitness»-ն, անշուշտ, առաջատարն է:

Ակումբն ստեղծվել է 2008-ին` ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանի մտահղացմամբ: Դա մի շրջան էր, երբ մարզասրահները` հատկապես բարձրակարգ մարզիչներով, հազվադեպ երևույթ էին:

Հոբելյանն, ինչպես սովորաբար, այս դեպքում ևս, առիթ է իմի բերելու անցած տարիների փորձն ու ձեռքբերումները: Ձեռքբերումներն, անշուշտ, շատ են.

Ակումբի տնօրեն Կարինե Փամբուկյանի խոսքով.

«Ես հպարտ եմ, որ 5 տարիների ընթացքում հասել ենք նրան, որ մեր հասարակությունը սկսել է մարզվել ընտանիքներով և ապրել ավելի առողջ: Այսօր ֆիթնեսը դարձել է ժամանակակից մարդու կյանքի անբաժանելի մասը: Մեր ակումբի անդամներն այն մարդիկ են, ովքեր հաջողակ են, խստապահանջ և, իհարկե, ընտրում են միմիայն լավագույնը: Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողանում ենք մեր աշխատանքով մարդկանց հաղորդել բարձր տրամադրություն, լավ ինքնազգացողություն և, իհարկե, գեղեցիկ կազմվածք: Ուզում եմ շնորհավորել մեր ակումբի անդամներին և շնորհակալություն հայտնել, որ մեր կողքին են»:

Անցած տարիների ընթացքում փոխվել են նաև հաճախորդների այցելությունների նպատակները. ի՞նչ մտադրություններով էին այցելում 5 տարի առաջ և այսօր: Տնօրենի խոսքով`

«Նախ նշեմ, որ մենք շատ հետաքրքիր ծրագրով մուտք գործեցինք Հայաստան: Այսինքն` մինչև ակումբի բացվելը մենք արդեն 300 անդամ ունեինք: Հիմնականում մեր հաճախորդները տղամարդիկ էին: Կանայք շատ քիչ տոկոս էին կազմում, երեխաները ևս քիչ էին: Մեր հաջողություններից մեկն այն է, որ այսօր հաճախորդների 50 տոկոսը կանայք են, 50 տոկոսը` տղամարդիկ: Մարդիկ արդեն հասկացել են, տեսել են` ինչ է տալիս իրենց ակումբը»:

Ժամանակին զուգընթաց` անընդհատ վերանայվում է ակումբում մատուցվող ծառայությունների ցանկը

«Անընդհատ թարմացնում ենք մեր ծրագրերը: Հետևում ենք` աշխարհում ինչ է կատարվում: Մեր մարզիչներն անըդհատ վերապատրաստվում են: Միանշանակ, կարող եմ պնդել, որ մեր մասնագետներն ամենալավն են: Նրանց մասին բոլորն են խոսում: Շատ մեծ ուտեսանելի արդյունքների են հասնում»,-հավելում է Կարինե Փամբուկյանը:

Թիմի շնորհիվ որոշակիորեն փոխվել է մարդկանց մտածելակերպը`առողջ ապրելակերպի ու ժամանցի վերաբերյալ:

«Հաջողվել է փոխել ակումբային գաղափար ասվածը:  Նախկինում շատ հաճախ հարց էր ծագում, թե ինչու՞ չեն կարող մեկ ամսով հաճախել: Այսօր, եթե մարդը պարզապես մեկ օր որոշել է սպորտով զբաղվել, չի գալիս այստեղ: Մեր հաճախորդներն այն մարդիկ են, ում համար առողջ ապրելակակերպը կյանքի,  առօրյայի մասն էկ ազմում»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակումբի մամուլի խոսնակ Արևիկ Ուդումյանը:

«Orange Fitness»-ն այսօր ամենաշատ ծառայություններ մատուցող ակումբն է: Միևնույն հարկի տակ կենտրոնացված են ամենատարբեր ուղղություններ`  խմբակային պարապմունքներ` պարերի տեսակներ (պարահանդեսային պարեր, պորտապար, լատինամերիկյան պարեր…) աերոբիկա, յոգա, արևելյան մարտաձևեր` ինքնապաշտպանություն, բոքս, քիգբոքսինգ, թիմային խաղեր` բասկետբոլ, վոեյբոլ, ֆուտբոլ և այլն: Ակումբի բարձր որակավորված մարզիչները պատրաստեն օգնել ակումբի անդամներին ուպատասխանել ցանկացած հարցի.

Խմբակային պարապմունքների մարզիչ Լուսինե Բազյանն այս բնագավառում հարուստ կենսագրություն ունի:  Շուրջ 30 տարի զբաղվում է սպորտով, ֆիթնեսով` 13 տարի: Իսկ ակումբում` արդեն 5 տարի:

«Ես մասնագիտացած եմ ֆիթնեսի մի քանի ուղղություններով:Դրանք չափազանց արդյունավետ են: Հետաքրքրությունը մեծ է այս ուղղությունբների նկատմամբ: Ամենակարևորը այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Ֆիտբուլը, աբստրեչը, ստեպ աերոբիկան, պիլատեսը, ստրեչը օգնում են լինել առողջ, երիտասարդ ու գեղեցիկ»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լուսինե Բազյանը:

Ակումն առանձնանում է ընդարձակ մարզադահլիճներով, բազմաֆունկցիոնալ խաղահրապարակով,  25 մետրանոց լողավազանով` մաքրման օզոնային ֆիլտրացիայով, շոգեբաղնիքներով ու ջակուզիներով: Առկա է նաև բացօթյա լողավազան, որը արևայրուքի հնարավորություն է տալիս:

Այստեղ է ամբողջ ընտանիքով մարզվելու լավագույն հնարավորությունը, քանի որ գործում է նաևմանկական սրահ, որտեղ առանձին տարիքային խմբերով` 3-8, 8-12 տարեկան երեխաները մարզվում են:

Իսկ Mandarin ՍՊԱ կենտրոնն առաջարկում է բարձրակարգ ՍՊԱ ծառայությունների լայն ընտրանի:

Այսպիսով՝ կարելի է ասել «Orange Fitness»-ը ոչ միայն պարզապես ֆիթնես ակումբ է, այլ ապրելակերպ և հաջողակ լինելու բանաձև:

72157636077512825

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее