ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ուղերձ է հղել, որով շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ:
«Նախագահ Օբամայի և ամերիկյան ժողովրդի անունից ես իմ ջերմ մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունները սերտ են` հիմնված պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վրա։ Ես հպարտ եմ և շնորհակալ` հայկական համայնքի շատ ներկայացուցիչների հետ տևական բարեկամության համար։
Իբրև մարդ, ով երեք տասնամյակ ներկայացրել է Մասաչուսեթսը, նահանգ, որը կարող է հպարտանալ հայկական ամենամեծ համայնքներից մեկի բնակավայրը լինելու փաստով, ես անմիջական տեղեկություններ ունեմ ամերիկյան մշակույթում, ժողովրդավարության և տնտեսական հզորության մեջ ձեր կատարած ներդրումների մասին։
Այսօր մեր երկու երկրները միասին աշխատում են տարածաշրջանային և երկկողմ դինամիկ զարգացող համագործակցության վրա: համաժողովների միջոցով մենք ակնկալում ենք ավելի ուժեղացնել տնտեսական և առևտրային կապերը մեր երկրների քաղաքացիների միջև: Ես մաղթում եմ համայն հայությանը ուրախություն և բարգավաճում Անկախության օրը, խաղաղություն և երջանկություն առաջիկա տարիներին»: