▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես իմ մասով չեմ թողնելու, որ քաղհասարակությունը կոտրվի. Դավիթ Պետրոսյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ համար մի քանի բան հստակ է։

Հեղափոխությունը ՀՀ-ում իրականացրել է ՀՀ քաղաքացին, այլ ոչ թե ինչ-որ խումբ, կամ քաղաքական ուժ։

Քաղհասարակությունն է ժողովրդավարական պետություն ունենալու գլխավոր նախադրյալներից մեկը։

Ինչ տնտեսությունն էլ լինի, ինչ եկամուտներ էլ լինեն․ եթե քաղաքացին հիասթափված է, նեղսրտած ու խաբված, մենք չենք կարող երկարաժամկետ, կայուն զարգացում ունենալ։

Իշխանությունները լավ կանեն չմոռանան, որ իրենց գլխավոր ռեսուրսը հենց ՀՀ ժողովուրդն է, այլ ոչ թե տնտեսական ինչ-որ անհասկանալի նվաճումներ։

 

 

 

 

 

 

 

 

Երբ որ երկրում դատական համակարգ ուղղակի չկա, իսկ ոստիկանությունն էլ չգիտես ոնց է աշխատում, էլի քաղհասարակությունն է ՀՀ-ում արդարության գլխավոր պահապանը։

Ավելի քան վստահ եմ, որ եթե ինչ-որ բան սխալ գնա, ակտիվանան հակապետական տարրերը, էլի նույն քաղհասարակությունն է դուրս գալու պայքարի։

Ես իմ մասով չեմ թողնելու, որ քաղհասարակությունը կոտրվի։

Սա զուտ խնդրի կողմերից մեկի (քաղաքական) մի մասն է։

Դեռ այսքանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее