▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում. Կարեն Կարապետյան

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ի թիվս ԱԺ նախագահի պաշտոնի հավանական այլ թեկնածուների, շրջանառվում է նաև ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը: Այսօր մեր թղթակցին վերջապես հաջողվեց հեռախոսազրույց ունենալ Կարեն Կարապետյանի հետ:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե որքանով է հավանական իր` ԱԺ նախագահ ընտրվելը՝ Կարապետյանը պատասխանեց. «Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում, ես ինձ տեսնում եմ պատգամավորի կարգավիճակում, -ասաց Կարեն Կարապետյանը և հավելեց.

« Երեսուն տարի նույն բանն եք գրում, շարունակ ինձ կամ վարչապետ, կամ ԱԺ նախագահ եք նշանակում, միթե չհոգնեցիք: Կարծես մեր երկրում այլ, ավելի կարևոր թեմաներ չկան. բոլորին միայն պաշտոններն են հետաքրքրում: Ես ներկայումս արտերկրում եմ, զբաղված եմ իմ գործերով…»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее