«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մոսկովյանում գտնվող «L’Orange» սրճարանում միջադեպ է տեղի ունեցել մի քաղաքացու և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։ Երբ Աղազարյանը մտել է սրճարան, ըստ ամենայնի, ընդդիմադիր հայացքներով քաղաքացին ասել է՝ դուրս եկեք․ «Ձեզ որ տեսնում եմ, ախորժակս փակվում է»։ Աղազարյանը նրան հայհոյանքով է պատասխանել, սկսվել է քաշքշուկ, վերածվել է ծեծկռտուքի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ՝ այնպես, որ լսելի են եղել շենքի բնակիչներին, որոնք փակել են պատուհանները: Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը, ասաց նաև, որ հնչել է հայհոյանք, բայց՝ միակողմանի։ «Չէի ասի, թե հայհոյանքը փոխադարձ ա եղել, հայհոյանքը միակողմանի ա եղել՝ իմ կողմից։ Եղել է վիրավորական արտահայտություն, ես էլ հայհոյել եմ»,- խոստովանեց նա։ - Իսկ ի՞նչն է եղել պատճառը, ինչո՞վ են Ձեզ վիրավորել, մեզ ասացին, թե ասել է՝ խնդրում եմ այդտեղ չնստել, ախորժակս փակվում է, ճի՞շտ է։ - Այո, հենց էդպես էլ եղել ա։ Հետո իմացա, որ կողքինն էլ հայրն է, որն ինձ ասաց, թե՝ «ի՞նչ ասացիր», ես կրկնեցի հայհոյանքը, հետո ինչ-որ շարժումներ եղան, ես էլ քացով խփեցի, սեղանը շրջեցի վրաները։ - Ինձ ասացին՝ Ձեզ քաշքշել են, ընկել եք թփերի մեջ։ - Հա, ոտքս հետևի մասը բան արեց, ընկա էդ եղևնիների վրա։ - Իսկ իրենք Ձեզ խփե՞լ են։ - Չէ, տենց բան չի եղել»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ես կրկնեցի հայհոյանքը, հետո քացով խփեցի, սեղանը շրջեցի վրաները». Աղազարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet