Հատված ՌԴ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի խոսքից. «... հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:»
Երկու նկատառում.
1. «միանալը» շատ տարողունակ հասկացություն է, ինչպես և «անդամակցելը»: Հայտնի են անդամակցության ամենատարբեր ձևեր ու «խորություններ»՝ ասոցացվածությունից, դիտորդությունից մինչև լիիրավ անդամակցությունը: Հետևաբար, շատ կարևոր է իմանալ, թե Նախագահը կոնկրետ ի՞նչ ձևով միանալու մասին է խոսում:
2. եթե, այդուամենայնիվ, խոսքը լիիրավ անդամակցության մասին է, ապա այդ դեպքում ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականությունը կլինի սահմանափակված ՄՄ միասնական նորմերով: Այդուհետ ազատ առևտրի ցանկացած փաստաթուղթ՝ առկա և նախատեսվող, կդառնա 0: Կարգն է այդպես, այլ ոչ թե հենց միայն այս դեպքի պատճառով: Այս դեպքում կմնա արտոնյալ արտաքին առևտրային ռեժիմի միայն մեկ հնարավորություն, այն է՝ երբ ՄՄ-ի և երրորդ պետության կամ կազմակերպության միջև կնքվի համապատասխան պայմանագիր:
Հ.Գ. Ես կտրականապես դե´մ եմ ցանկացած ինտեգրացիոն միությանը լիիրավ անդամակցությանը և կողմնակից եմ առաջնահերթորեն մեզ համար շահեկան պայմաններով դրանց հետ համագործակցությանը, այդ թվում՝ ասոցացված անդամի կամ դիտորդի կարգավիճակով:
Նարեկ Ս. Գալստյանի գրառումը
Ֆեյսբուք