▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կվերադառնամ հայրենիք, իսկ դուք կհայտնվեք բանտում, Ղազախստանում էլ զգոն ու զգույշ եղեք, պարոն ազգադավ

«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետության Գերագույն ազգադավ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ին աշխատանքային այցով կժամանի Ղազախստան՝ Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհուրդի նիստին մասնակցելու նպատակով:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ձեզ հավանաբար արդեն տեղեկացրել են, որ վաղը ես էլ եմ լինելու Ալմաթիում։ Սակայն, ձեզ հետ առնչվելու որևէ ցանկություն չունեմ։ Ի դեպ, ես քաջատեղյակ եմ, որ էմիսարների օժանդակությամբ կապ հաստատելու սովորություն ունեք, բայց իմ պարագայում դա ինչպես միշտ ապարդյուն է լինելու։ Այդ իսկ պատճառով չհամարձակվեք՝ էմիսարների միջոցով շահագրգռել ինձ խոստումնալից առաջարկներով։ Դուք շատ լավ գիտեք, որ չեք կարող ինձ լռցնել, որովհետև իմ հայրենասիրությունը և արժանապատվությունը վեր են բոլոր ձեր առաջարկներից։
Վաղ, թե ուշ արդարությունը վերականգնվելու է՝ ես կվերադառնամ հայրենիք, իսկ դուք կհայտնվեք բանտում։ Մինչդեռ՝ Ղազախստանում զգոն ու զգույշ եղեք, պարոն ազգադավ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее