▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս մեր ընդհանուր «Ուղտի» վրա ի՞նչն էր էդպես ուղիղ, որ հեղափոխությունը ուզում էիք Ծուռ չլիներ...

Հիմնադիր Խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով «Ես լսում եմ խմբեր, որոնք դեռ րեն գործում» մակագրությամբ լուսանկարը, գրել է. «ՊՈՍՏՄՈԴԵՌՆԻ մի երկու քարոզիչ վերջերս հրապարակային ելույթներ ունեցան ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՆ քննադատելով իրենց ընտրած անվան համար: Իբրև թե «Հասե՜ք, մեր ազգին Ծուռ հեղափոխությամբ են տանում ու տանում են դեպի միջնադար..»..Ու էս խելոքներին մի հարցնող չկա, էս մեր ընդհանուր «Ուղտի» վրա ինչն էր էդպես ուղիղ, որ հեղափոխությունը ուզում էիք, որ Ծուռ չլիներ... Հիմա նայում եմ, մեր հայկական համացանցը ռուսական աչալուրջ НАДЗОР-ի տակ ընկնելու իրողությանը, ու մտածում, տեսնես էս «պոստմոդեռնիսները» իրենց «դարաշրջանային բարձրունքից» նայելով որևէ շարժում կանե՞ն, թե թսիկի պես էլի կգնան իրենց «դիսկուրսը» զարգացնելու...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее