▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես նման հարց չէի տա. Անահիտ Բախշյանը`Փոստանջյանի աղմկահարույց հարցի մասին

«Ա1+»-ը գրում է, որ իր թղթակցի  հետ զրույցում «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը` իր կուսակցի՝ Զարուհի Փոստանջյանի պահվածքի առնչությամբ ասել է.  «Թեեւ մանրամասներին չեմ տիրապետում, բայց անձամբ ես նման հարց չէի տա։ Նման հարց կտայի միայն այն դեպքում, եթե դա ապացուցված փաստ լիներ, բայց եթե դա ընդամենը Ֆեյսբուքում շրջանառվող լուր է՝ երբեք չէի տա»:

Հիշեցնենք, ԵԽԽՎ նստաշրջանում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր դիմելով Սերժ Սարգսյանին՝ հայտարարեց, թե լուրեր կան, որ նա եվրոպական կազինոներում 70 միլիոն եվրո է տանուլ տվել։

Նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում 

Տեսանյութը` Civilnet-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее