▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես նույնպես ստացել եմ պարգևավճար. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ  Ամանորին պարգևավճար է ստացել՝ նշելով, որ կառավարությունում նույնպես գործել է պարգևավճարների համակարգ։

 

 

«Ես նույնպես ստացել եմ պարգևավճար, մոտավորապես 13–րդ աշխատավարձի չափով, բայց կոնկրետ չափը չեմ կարող ասել»,– ասաց նա։

Խոսելով կառավարության կառուցվածքի օպտիմալացման մասին, Տիգրան Ավինյանն
ասել է, որ այն տեղի է ունենում՝ մրցունակ և բարձր որակներով պետական համակարգ ստեղծելու համար, որտեղ պետք են որակյալ կադրեր.

 

 

 

 

 

 

 

 

«Օպտիմալացման նպատակը այն է, որ պետական համակարգում աշխատավարձերը բերենք, հասցնենք գոնե մասնավորի շեմին»։

Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա, որպեսզի լավագույն կադրերը համակարգից չհեռանան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее