▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ուղիղ գիտեմ՝ ովքեր են բերել Նիկոլին». Աննա Մկրտչյան

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ, դիմելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, լրագրողը հարցրեց. «Ընդդիմադիր որոշ շրջանակներում կրկին ակտիվացել է «ո՞վ բերեց Նիկոլին» թեզը, և մեղադրանքների սլաքը հիմնականում ուղղվում է ՀՀԿ-ին. ո՞ւմ է ձեռնտու այս գործընթացը»: Պատգամավորն ասաց՝ հարցի պատասխանն ուղիղ գիտի. «Նիկոլ Փաշինյանին բերել են բոլոր նրանք, ովքեր ակտիվ ու պասիվ մերժում էին ՀՀԿ-ին, ովքեր ստեր էին հորինում Սերժ Սարգսյանի մասին, ովքեր ստեր էին հորինում Արցախի շուրջ բանակցությունների մասին, ովքեր ստեր էին հորինում ՀՀ ինքնիշխանության ու անկախության հետ կապված, ովքեր ստեր էին հորինում, որ իբր մի գիշերում Սարգսյանը որոշել է մտնել ԵԱՏՄ և այլն: Այս բոլոր մարդիկ բերել են Նիկոլ Փաշինյանին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее