Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադարձել է Սասուն Միքայելյանի Թալինում արված այն հայտարարությանը, թե «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

«Ես ուզում եմ Արցախյան ազատամարտում զոհված մարտական ընկերներիդ ընտանիքների անդամների, վետերանների, մեր, որ ապրում ենք Արցախով, մե՛ր, բոլորի՛ս, աչքերին նայես ու պատասխան տաս այս խոսքերի համար»,– գրել է Շուշան Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Թալինում ասել էր․ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»:


