▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս քաղաքը տեր ունի՞, թե անտեր է». Վահագն Վերմիշյանը վիրավորել է Սամվել Բալասանյանին

Շիրակի մարզպետարանում կայացած Գյումրու փողոցաշինության վերաբերյալ քննարկումն այսօր անցել է բավական լարված մթնոլորտում: Քննարկման նախաձեռնությունը մարզպետ Տիգրան Պետրոսյանինն էր, որին մասնակցել են նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, կոմիտեի աշխատակիցները, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչները, նախագծողները, շինարարներն ու կոմունիկացիոն ծառայությունների ղեկավարները: Հանդիպումը կազմակերպվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով, որպեսզի տեղում հնարավոր լիներ հասկանալ, թե խնդիրն ումից է ծագել եւ լուծման ինչ ելքեր կան: Հանդիպան ընթացքում Վեոլիա ջուր ընկերության ներկայացուցիչն ասաց՝ իրենք կոյուղատար համակարգի նորոգման կամ անցկացման պարտավորություն չունեն: Երբ այդ աշխատանքը կձեւակերպվի որպես ծավալ ու փող, այնպես, ինչպես Երեւանում է արվում, նոր կանեն այդ աշխատանքը:

 

 

armtimes.com-ն է գրում այս մասին և նշում, որ սա շատ կարեւոր խնդիր համարեց Սամվել Բալասանյանն ու փորձեց բացատրել Քաղշինկոմիտեի նախագահին, թե որքան լուրջ իրավիճակում են գտնվում ՀԷՑ-ի եւ Վեոլիա ջուր ընկերությունների նման վարքի պատճառով:

«Մենք նամակ ենք գրել Տարածքային զագացման նախարարություն եւ փոխվարչապետին, էսօր նորից  զանգել եմ, որ ճշտեմ, թե ով պետք է էդ ծախսն անի: Որովհետեւ ՀԷՑ-ն ասում է՝ ես որեւէ բան չեմ անելու, արեք, կաբելները գնեք, սարեք: Բայց չի կարող էդպես լինել, քանի որ խռամուկի տերն իրենք են, շահագործման տերն իրենք, հիմա ո՞վ է անելու դա: Հիմա էս հարցը շատ կարեւր է, պարոն Վերմիշյան, եւ պետք է քննարկել»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Վահագն Վերմիշյանը, սակայն, առանց քննարկման, միանգամից անցավ մեղադրանքներին:

«Ես հիմա կասեմ՝ ով է անելու, դուք եք անելու»,-  Վերմիշյանի խոսքին, Սամվել Բալասանյանը պատասխանեց՝ չկա էդպիսի բան, բանկը թույլ չի տալիս:

 

 

Վեմիշյանը նույն տոնով շարունակեց. «Չկա էդպիսի բա՞ն: Դե ուրեմն տանը տեր ա պետք, որ անի: Սավել Բալասանյանն էլ հակադարձեց՝ ես կփոխվեմ, տանը տեր բերեք, թող անի: Տան տերը դուք բերեք: Վերմիշյանն էլ թե՝ ես տան տեր բերող չեմ: Էս քաղաքը տեր ունի՞, թե անտեր է թողած»:

«Բայց ինչի՞ եք վիրավորում»,-հարցրեց Բալասանյանը: Վերմիշյանն ասաց՝ չեմ վիրավորում:

Սամվել Բալասանյանը մինչեւ վերջ պնդեց եւ բացատրեց, որ քաղաքապետարանը կոյուղատար համակարգը փոխելու պարտավորություն չունի: ՎԶԵԲ-ն այդ նպատակի համար գումար չի հատկացրել:

«Մենք կոյուղիները պետք է փոխե՞նք»,-հարցեց Բալասանյանը: Վերմիշյանն էլ՝ եթե պետք է, կփոխեք:

«Չի կարող նման բան լինել»,-վստահ շարունակեց Բալասանյանը: 

«Դուք ձեր քաղաքում կոմոնիկացիաների տեղերը գիտե՞ք»,-հարցրեց Վերմիշյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Շատ լավ, շատ լավ, ես փոսերով գիտեմ մեր քաղաքը: Իսկ ընդհանուր առմամբ էս հարցը շատ կարեւոր հարց է, ես նամակ եմ գրել, որ ներդրումային ծրագրերով անեմ: Ասում եք՝ թող տերն անի: Տերը ո՞նց անի: Տերը եթե անի, 1 փողոց կանի էս 14.6 մլն-ով ու կվերջանա, իսկ տիրոջ խնդիրն էն է, որ 40 կմ սարքի: Ոչ թե գնա Վեոլիա ջրի կիսատ գործն անի: Ամեն քայլափոխի ասում եք՝ փողը, փողը: Արեք, ձեր գործն է, ձեր կոյուղին սարքեք, ՀԷՑ-ն էլ թող վթարները վերացնի, ոչ թե քցեք քաղաքի վրա, քաղաքն էլ տեր չունենա, չի կարելի, չէ՞»,-բարկացավ Սամվել Բալասանյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее