Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ո'չ կանդամագրվի ՔՊ-ին, ո'չ էլ կմասնակցի քարոզարշավին. այս մասին նա հայտնեց խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին:

«Հաշվի առնելով այն, որ զինված ուժերը քաղաքական գործընթացներից դուրս պետք է լինեն, ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարի` որևիցե կուսակցության մեջ նեորգրավվելը այնքան էլ ճիշտ չէ:

ՔՊ քարոզարշավին էլ չեմ մասնակցելու, որովհետև պետք է ապահովեմ զինված ուժերի դուրս լինելը քաղաքականությունից»:


