Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ախալքալաքում, ներկայացնելով իշխող «Վրացական երազանք» դաշինքի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին, հայտարարել է, որ շատ է սիրում հայերին և երբեք չի թաքցրել դա. «Ես շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր կողմնակիցներին: Ես տեսնում եմ, որ դուք նոր նախագահի եք սպասում և նա անպայման Գեորգի Մարգվելաշվիլին կլինի»,- Грузия Online-ի փոխանցմամբ ասել է Վրաստանի վարչապետ` շարունակելով.
«Մենք իսկապես եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներ եք, ինչպես որ մենք. Սա նաև ձեր հայրենիքն է: Վրաստանն ունի խնդիրներ. մենք տարածքներ ենք կորցրել, խնդիրներ կան նաև ձեր երկրում, որտեղ ծնվել եք: Հուսով եմ, որ մենք` բոլորս, համատեղ կհաղթահարենք դա` արժանի կերպով կանգնելով դեպի վերականգնում տանող ճանապարհին»,-հայտարարել է Իվանիշվիլին: