A1plus.am-ը գրում է, որ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ նախօրեին ԵԽԽՎ-ում Զ. Փոստանջյանի հայտարարության առնչությամբ` լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ «Երկրին հասցվել է խայտառակ հարված» և նշել է, որ ապագայում կփորձի չեզոքացնել Զարուհի Փոստանջյանի արտահայտությունների հետեւանքները, թերևս, ակնարկելով իր դիվանագիտական նշանակումը Եվրոպայում։
Վահան Հովհաննիսյանն ասել է նաեւ, որ ինքը չգիտի՝ Սերժ Սարգսյանը կազինո գնո՞ւմ է, թե՞ ոչ, ինքը երբեք նրա հետ չի եղել կազինոյում։
Նյութը կարդացեք ` սկզբնաղբյուր կայքում