Հայոց պատմության դասագրքերի տպագրումը կուշանա, դրանցում բովանդակային փոփոխություններ են սպասվում։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը։ Ըստ նախարարի՝ փորձագիտական հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, ընթանում են բարդ քննարկումներ։

«Որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում, եւ հիմա քննարկվում է, իսկ մնացած բովանդակային հարցերի հետ կապված չափորոշիչներ են առաջարկվում եւ քննարկվում, դա ավելի երկար պրոցես է»,-ասել է Արայիկ Հարությունյանը։ Ըստ նախարարի՝ փոփոխությունները կապված են ե՛ւ Մարտի մեկի, ե՛ւ ընտրությունների քաղաքական գնահատականների հետ։ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Մարտի մեկի իրադարձությունները այլ կերպ են ներկայացված եղել, հիմա այլ կերպ է ներկայացվում։ «Ես թույլ չեմ տվել պատմության դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության»,- նշել է նա։


