ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը շատ նեղսրտած չէ, որ այս օրերին իրեն քննադատում են, վիրավորում և երբեմն նաև ծաղրում:

Այս մասին նա հայտարարել է Ազատության հետ զրույցի ժամանակ:
Ղազարյանի խոսքերով, հասարակությունը, որի համար ինքը պատասխանատվություն է ստանձնել աշխատելու, իրեն ծանոթ է և ինքն իմացել է, որ նման բան կարող է լինել. «Իհարկե, որոշակի անձնական նեղվածություն ունեմ, սակայն ամեն անգամ, երբ մտաբերում ենք մեր մոտիվացիաները, փոփոխությունների պատճառներն ու ցանկալի հետևանքները, բոլոր ծաղրանքները, հայհոյանքները, վիրավորանքները դառնում են երկրորդական: Պետք է դրանցից ոչ թե խուսափել դրանք անտեսել կամ հերքել, այլ առերեսվել դրանց հետ, հսականալ, որ դու նաև այն մարդկանց աշխատողն ես, ով քեզ հայհոյում է, ծաղրում կամ վիրավորում»:
Պատգամավորը կարծում է ֆեյքերի դեպքում հնարավոր է կա ուղղորդում. «Սակայն ես վստահ եմ, որ այդ մարդկանց թվում կան ազնիվ, հոգատար, սրտացավ մարդիկ, ովքեր ընտրել են Իմ քայլը դաշինքին և ակնկալում են փոփոխություններ: Այն պահին, երբ մենք կհասկանանք, որ չարանում ենք այն մարդկանց նկատմամբ, որոնց համար պարտավոր ենք աշխատել, ուրեմն մեր այս տարածքում գտնվելու ժամանակն ավարտվել է»:


