▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին. Օսիպյան

«Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա Վալերի Օսիպյանն իր ներկայությունն այնտեղ բացատրեց նրանով, որ վստահում է Ռոբերտ Քոչարյանին և վստահ է, որ նա կկարողանա երկիրը դուրս հանել այս վիճակից: «Ներկայիս ՀՀ իրավիճակն այնպիսին է, որ ինձ չի բավարարում, ես մտահոգված եմ մեր երկրի, մեր երեխաների ապագայի համար, մեր երկրի ապագայի համար, վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այն մարդն է, որ կկարողանա դուրս բերել երկիրն այս իրավիճակից»:

Հարցին՝ այն ժամանակ, երբ ստանձնում էիք ոստիկանապետի պաշտոնը, հավատ կա՞ր, Օսիպյանը պատասխանեց. «Ես մտածում էի, հավատում էի ու վստահում էի ինչպես բազմահազար մեր հայրենակիցներ, որ Հայաստանի Հանրապետությունը կունենա լավ ապագա: Բոլորս վստահում էինք, իմ վստահությունը չարդարացավ, դրա համար էլ ես այստեղ եմ»: Նա հավելեց, որ ցուցակում չի լինի, քանի որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее