▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էսքանից հետո ամոթ չե՞ք անում, որ ասում եք` մեղավորը ռուսն է, ամերիկացին, ֆրանսիացին կամ չինացին»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը. «Ինչի՞ է արժանի այն ժողովուրդը, որի ներկայացուցիչները Արցախում տեղի ունեցած մեծ ողբերգությունից, փաստացի ցեղասպանությունից ընդամենը երկու շաբաթ անց փողոցում ավտոմեքենաների աղմկոտ շարասյամբ սկսում են հարսանեկան արարողությունը, հետո շենքի մոտ փակում փողոցը մոտ մեկ ժամ, հետո վայրի ճչոցներով աղմկոտ երաժշտությամբ, պարերով բարձրանում հարսի տուն, հետո մոտ մեկ ժամ անց նույն աղմկով իջնում եւ...
Արցախում տղերքը զոհվել են ընդամենը երկու շաբաթ առաջ, Արցախում մեր հողն ու ջուրը, տունն ու եկեղեցին թողել ենք ընդամենը...
Լավ ի՞նչ է կատարվում մեզ հետ։ Ո՞վ ենք մենք։ Ո՞վ է մեղավոր։
Ու էսքանից հետո ամոթ չեք անում, որ ասում եք մեղավորը ռուսն է, ամերիկացին, ֆրանսիացին կամ չինացին։
Մինչև ինքնախոստովանական ցուցմունք չտանք, մինչև մենք մեզ կողքից չնայենք բան չի փոխվելու։ Մինչև հեքիաթներից չիջնենք իրականություն, մինչև վերջ չտանք տարօրինակ ու անհասկանալի պահվածքին, բան չի փոխվի։
Իսկ իմ նկարագրածի մեղավորը իշխանությունն է, որը երկրում այնպիսի մթնոլորտ չի ձևավորում, որ հասարակ ժողովուրդը իրեն պահի այնպես, ինչպես պետք է պահի այս վիճակում հայտնված ժողովուրդը։
Իսկ հիմա արագ մի խնդիր պետք է լուծենք, կանգնեցնենք ինքնաոչնչացման մեխանիզմը, որը շարունակում է աշխատել ու ...»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее