
Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն է։ Ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ։
Ֆեյսբուքի էջում գրել է Նարեկ Կարապետյանը։
«Սկզբում ասում էին, թե նա հինգ օր էլ չի դիմանա և գործարքի կգնա։
-Վերջում նա յոթ ամիս անցկացրեց կալանքի տակ՝ ամենախիստ պայմաններում ։
Հետո ասում էին, թե այս «երիտասարդական շարժումը» որևէ հեռանկար չունի։
-Վերջում շարժմանը միացավ ավելի քան 30,000 մարդ, և այդ թիվը օրեցօր աճում է։
Հետո ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ։
-Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն է։
Հետո ասում էին, թե նա չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում։
-Պարզվեց՝ կարող է։
Այս անգամ մեր ընդդիմախոսներն ի՞նչ կասեն։
Մենք հաղթելու ենք և կառուցելու ենք ուժեղ Հայաստան։ Մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունն է պետք, որպեսզի փոխենք մեր երկիրը դեպի լավը»։


