▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ Սուրիկ Խաչատրյանի` որդին պաշտպանել է իր ընտանիքն, իսկ «Վոլոդյայինը բավականին ծանր գործ ա»

galatv.am-ը , հիշեցնելով, որ  ազատամարտիկ Վոլոդյա  Ավետիսյանի կալանավորումից հետո շատերը սկսեցին համեմատել նրա գործը Սյունիքի նախկին մարզպետի` այժմ ազատության մեջ գտնվող  որդու և թիկնապահի գործի հետ,ներկայացրել է  Սուրիկ Խաչատրյանի կարծիքը՝ նախ ազատամարտիկին ձերբակալելու թեմայով, քանի որ վերջինս ևս համարվում է Արցախյան պատերազմի մասնակից:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ազատամարտիկին կալանավորել են, Ս. Խաչատրյանն ասել է. «Ես չեմ կարա իրավապահների գործունեությանը խառնվեմ, ճիշտն ասած, դա այնպիսի ծանր մեղադրանք ա, որ չեմ էլ ուզում բան ասեմ: Բայց կարելի՞ էր ազատամարտիկին նման մեղադրանք առաջադրել, եթե նման բան չլիներ: Եղավ, դա իմ խնդիրը չէ, դա իրավապահների խնդիրն ա, թող իրավապահները պատասխանեն, դա ծանր գործ ա, շատ ծանր գործ ա, ես չեմ կարող պատասխանել»:

Ս. Խաչատրյանին ասվել է  նաև, որ մամուլում ակտիվ սկսեցին քննադատել ազատամարտիկի կալանավորումը հատկապես այն ֆոնին, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն ու թիկնապահին ազատ են արձակել: Ս. Խաչատրյանը հարցը մինչև վերջ չի լսել  և այսպես է արձագանքել. «Իմ որդին իրան է պաշտպանել, իրա ընտանիքն ա պաշտպանել, այնպես որ, ես չգիտեմ էլ ազատամարտիկ Վոլոդյային ինչու են ձերբակալել, չգիտեմ ինչի համար են իրան բռնել: Բայց իմ որդին իրա ընտանիքն է պաշտպանել, խնդրում եմ մեկը մյուսի հետ մի կապեք, մեր գործի հետ մի խառնեք: Խնդրում եմ Վոլոդյայի գործն էլ իրավապահներին թողեք, իրանք կզբաղվեն, որովհետև դա բավականին ծանր գործ է, և ես էլ չեմ կարող ոչ մի հարցին պատասխանել»:

 

Նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее