▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ թուրք պատմաբանի` Ռուսաստանը մտադիր է ընդունել ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

 

Թուրքիայի Սամսուն նախանգի Իլքադըմ շրջանում «Հայերը և հայկական հարցը պատմության մեջ» խորագրով հերթական ժխտողական սիմպոզիումն է անցկացվել:
Միջոցառմանը զեկույցով հանդես եկած Էրզրումի Աթաթուրքի համալսարանի նախկին դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Էնվեր Քոնուքչուն ելույթում անդրադարձել է այս տարվա նոյեմբերի 25-ին, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը Ռուսաստանի խորհրդարանի օրակարգ բերելուն: 
Թուրք պրոֆեսորը, իր խոսքում նշելով, որ շատ հաճախ Հայկական հարցը դառնում է քաղաքական շահարկումների առարկա, ասել, որ թուրք-ռուսական ճգնաժամի պայմաններում Ռուսաստանը մտադիր է ընդունել վերոնշյալ օրինագիծը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Հայոց ցեղասպանության իրողությունը հերքող Քոնուքչուն, նշել է, որ եթե նույնիսկ եղել են կոտորածներ, ապա  դրանց միակ մեղավորը Թուրքիան չէ:
Իր ելույթում բոլոր հնարավոր ու անհնար փաստարկումներով մերժելով ցեղասպանությունը` թուրք պատմաբանը փորձել է ցույց տալ, թե «ինչքան անհիմն» կլինի Ռուսաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրենքի հնարավոր ընդունումը:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի Սամսուն նախանգի Իլքադըմ շրջանում «Հայերը և հայկական հարցը պատմության մեջ» խորագրով հերթական ժխտողական սիմպոզիումն է անցկացվել: Միջոցառմանը զեկույցով հանդես եկած Էրզրումի Աթաթուրքի համալսարանի նախկին դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Էնվեր Քոնուքչուն ելույթում անդրադարձել է այս տարվա նոյեմբերի 25-ին, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը Ռուսաստանի խորհրդարանի օրակարգ բերելուն: 

Թուրք պրոֆեսորը, իր խոսքում նշելով, որ շատ հաճախ Հայկական հարցը դառնում է քաղաքական շահարկումների առարկա, ասել, որ թուրք-ռուսական ճգնաժամի պայմաններում Ռուսաստանը մտադիր է ընդունել վերոնշյալ օրինագիծը:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Հայոց ցեղասպանության իրողությունը հերքող Քոնուքչուն, նշել է, որ եթե նույնիսկ եղել են կոտորածներ, ապա  դրանց միակ մեղավորը Թուրքիան չէ:

Իր ելույթում բոլոր հնարավոր ու անհնար փաստարկումներով մերժելով ցեղասպանությունը` թուրք պատմաբանը փորձել է ցույց տալ, թե «ինչքան անհիմն» կլինի Ռուսաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրենքի հնարավոր ընդունումը:

Աղբյուր`    Ermenihaber

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее