▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էտ քահանայի մասին կարող եք մի քիչ տեղեկություններ հավաքել և պարզել, թե ինքն ինչ տեսակ մարդ է. նախարար

 

Այսօր` Կառավարության նիստից հետո, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով Արարատի մարզի դպրոցներից մեկում հոգևորականի հետ տեղի ունեցած միջադեպին, նշել է.

«Քահանան այնտեղ ընդհանրապես չի եղել, այդ պատմությունը հետևյալն է. երբ որ ես այցելել եմ այդ դպրոց, այդ ընթացքում հոգևորական է այնտեղ եկել և ես տնօրենին հարցրել եմ, թե հոգևորականն ի՞նչ գործառույթ ունի դպրոցում: Նա էլ ասել է, որ դասղեկական ժամերին քահանային սովորաբար հրավիրում են: Յուրաքանչյուր դպրոց ինքը կարող է որոշել թե այս կամ այն մարդն ինչ գործառույթ ունի իր դպրոցում: Կոնկրետ հարցը տրվել է տնօրենին և խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, որը մեծ խնդիր է: Խնդիրն այն է, որ դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար և ոչ թե հոգևոր քարոզի»,- պատմել է նախարարը:

Հարցին, թե եղե՞լ է նախարարի կողմից քահանային դպրոցից անձամբ դուրս հրավիրելու միջադեպ, ինչպես որ տարածվել էր համացանցում, Արայիկ Հարությունյանը պատասխանել է.

«Չի եղել նման բան: Ասել եմ, որ դպրոցն աշխարհիկ կառույց է, բայց մենք Տեր Դավիթի հետ ձեռքսեղմումով ենք ավարտել մեր զրույցը և, առհասարակ, կարող եք այդ քահանայի մասին մի քիչ տեղեկություններ հավաքել, պարզել, թե ինքն ինչ տեսակ մարդ է»,- պատմել է Արայիկ Հարությունյանը:

 

Կարդացեք նաև՝ Պարոն փոխնախարարիկ, միգուցե խորհուրդ տայիր բանակից էլ հոգևորականներին հանեին. խելքի՛ եկեք դու և քեզ պես մտածողները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее