▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե 100․000 մարդ լիներ ստեղ, հարցը վերջացած կլիներ․ Վազգեն Մանուկյան

«Եթե հիմա 100 հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ»,- Հանրապետության հրապարակում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է 17 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ժողովուրդը հասկանում է, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած է: Մեր ժողովուրդն էլ է մեղք, դեպրեսիայի մեջ է՝ 2.5 տարի առաջ ոտքի բարձրացավ՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է արդեն դուրս գալ»,- նշել է Մանուկյանը՝ ավելացնելով․

«Եթե գործը շուտ վերջացնեինք, Սյունիքը պահպանած կլինեինք: Կուշացնենք՝ էլի բան կկորցնենք: Հայաստանի «սողացող» օկուպացիա է գնում», - ընդգծեց Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее