«Այսօրվա ասուլիսի ժամանակ ասացիք, որ ԱԱԾ-ում կարևոր փաստաթղթեր են ոչնչացվել, ծառայողական քննություն է ընթանում: Ե՞րբ եք դա պարզել, ինչո՞ւ քրգործ հարուցված չէ, ինչո՞ւ Կուտոյանը բանտում չէ»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա պարզվել է նախորդ տարվա ամռանը. «Սկսվել է ուսումնասիրման գործընթաց, ծառայողական քննություն է նշանակվել: Հավանական եմ համարում, որ քրգործ կհարուցվի, իսկ ով բանտում կհայտնվի, ով՝ չէ, իմ դիրքորոշումը գիտեք»:
Մանրամասները՝ տեսանյութում


