▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Ադրբեջանը միջանցքը չի բացում, խնդիր է ունենում արևմուտքի հետ, եթե բացում է, պրոբլեմ է ստեղծում ՌԴ-ի համար»

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաագայի դատարանը Ադրբեջանին պարտադրեց բացել Լաչինը: Հիմա, եթե Ադրբեջանը միջանցք չի բացում, ապա լուրջ խնդիր է ունենում արևմուտքի հետ, իսկ եթե բացում է, լրջագույն պրոբլեմ է ստեղծում Ռուսաստանի համար: Եթե Ալիևը Լաչինը բացեց, առանց Ռուբեն Վարդանյանի հեռացումը որպես նախապայման (պատրվակ) բավարարելու, դա նշանակում է, որ ՌԴ-ն, զորք ու հստակ պարտավորություն ունենալով, չի կարում բացի Լաչինը, իսկ արևմուտքը դա կարում է անել` առանց ռազմական ներկայության ու առանց նման պարտավորություն ունենալու: Զուտ քաղաքական շախմատի առումով Հայաստանը կհաղթի, եթե միջանցքը բացվի Վարդանյանի օրոք, թեկուզ, եթե իրեն հեռացնեն բացումից, օրինակ, մի շաբաթ անց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее