Աննախադեպ ու խիստ կարևոր հայտարարություն է արել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին՝ ռուսական «Կրասնայա զվեզդա» ռազմական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում:
Ռուս սպան մասնավորախես նշել է, որ եթե Ադրբեջանը փորձի ռազմական եղանակով լուծել Արցախյան խնդիրը, ապա Ռուսական ռազմաբազան կներքաշվի պատերազմի մեջ՝ ելնելով միջպետական ու միջկառավվարական գործող համաձայնագրերի երկրներից և ՀԱՊԿ կանոնադրությունից:
Հավատա՞լ, թե՞ չհավատալ: Հարցը մնում է բաց, սակայն պարզ է, որ բազայի հրամանատարը՝ լինելով զինվորական, իր հայեցողությամբ ու կապրիզով չէր համարձակվի նման հայատարարություններ անել, այն էլ պարբերականի համար, եթե չունենար նման կարգադրություն: Ուստի սա կարելի է ընկալել, որպես Ռուսաստանին պաշտոնական դիրքորոշում ու նախազգուշացում Ադրբեջանին, որը նորից սկսել է ակտիվանալ ու ռազմատենչ կեցվածք զբաղեցնել:
Մյուս կողմից, սա նաև նախազգուշացում էր մեզ, որ Ռուսաստանը կմիջամտի մեր կողմից այս հակամարտությանը միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը նախահարձակ լինի, բայց ոչինչ չի ասվում այն մասին, որ Ռուսաստանը կներքաշվի, եթե մենք հարձակվունք:
Ռուզինսկին մեկ այլ ուշգրավ բան էլ է ասելիր հարցազրույցում. առաջին անգամ պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանի տարածքում բացի Ս-300-ներից և այլ զենքերից արդեն կա Սմերչերի դիվիզիոն:
Այնպես որ, մի երկու ամիս Սմերչերից միկրոինֆարկտ ստացած ու Ռուսաստանին Հայաստանին քցելու մեջ մեղադրող հասարակության շերտը կարող է կծել իր շրթունքը, որովհետև այնուամենայնիվ բալանսը պահպանվոււմ է, իսկ քանի կա բալանս, կա ստստուս քվո: