▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ԱԺ մեծամասնությունն իրեն օրենքից դուրս է հայտարարում, թող հայտարարի.Նիկոլ Փաշինյան

«Եթե ԱԺ մեծամասնությունն իրեն  օրենքից դուրս է հայտարարում, թող հայտարարի: Մենք ՀՀ տարածքում ոչ մի միլիմետր չպետք է զիջենք այս հանցագործ իշխանությանը»,-ԱԺ-ի մուտքի առջև ասել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ չունենք քվեարկության արդյունք, դե յուրե որոշում` արձանագրության վավերացման մասին:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում  քվեարկության  դրվեց  դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

Հաշվիչ հանձնաժողովի հաշվարկի արդյունքում պարզվեց, որ  77 ձայնով օրենքն ընդունվել է։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее