▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ապացուցեն, որ Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու հարցում համագործակցել ենք «Զապ»-ի հետ, հրաժարական կտամ․ Օսիպյան

 

Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունը Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ, ես այս պահին հրաժարական կտամ իմ այս բարձր պետական պաշտոնից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սյս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հերքելով տեղեկությունները, թե Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանին Պրահայում իրավապահները կարողացել են հայտնաբերել քրեական հեղինակություն համարվող «Զապ»-ի օգնությամբ։

 

 

 

 

 

 

«Չի կարող այդպիսի բան լինել։ Կրիմինալ մարդ է, բայց եթե ինքն իր տեղը խախտի, ապա քրեական հիմնարկն է լինելու իր տեղը»,- ասաց նա։

 

 

 

 

 

 

 

 

Նա նաև վստահեցրել  է, որ Ճանապարհային ոստիկանությունը սաբոտաժ չի անում եւ նախորդ տարիների համեմատ այսօր շատ ավելի լավ են աշխատում։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее