▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե, Աստված մի արասցե, ժանտախտի դեպք արձանագրվի, պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարողանալու անել. Մասնագետ

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը կրկին խոսեց աղբահանության մասին, սակայն փոքր-ինչ այլ համատեքստում: Ըստ նրա՝ քաղաքի սանիտարական վիճակը սարսափելի է, առնետներն արդեն սկսել են ազատ՝ առանց մարդկանցից վախենալու շրջել փողոցներով ու բակային տարածքներով, դա իր մեջ մեծ վտանգ է պարունակում: Քանի որ Հայաստանը ժանտախտ հիվանդության էնդեմիկ օջախ է, իսկ հիվանդության տարածողները հենց առնետներն են, ապա եթե հիվանդության դեպքեր արձանագրվեն, դրա բուժման հարցում խնդիրներ ենք ունենալու:

 

 

 

 

 

 

 

 

«Այսօր բժշկական համալսարանը չունի սանիտարահիգիենայի ֆակուլտետ: Այսինքն՝ եթե Աստված մի արասցե, ժանտախտի դեպք արձանագրվի, մենք պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարողանալու անել: Չունենք նորավարտ ինֆեկցիոնիստներ, էպիդեմիոլոգներ, հատուկ վտանգավոր ինֆեկցիաների բժիշկներ: Դրա մասին թող մտածեն»,- ահազանգեց մասնագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее