▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Բաքուն գործեր խոհեմ, կհասկանար, որ ավելի լավ է հայերին պահել Արցախում». Կիվիրյան

«Բաքուն համարում է, որ այս էջը փակված է: 1 տոկոս հավանականությամբ ինչ որ բանակցություններ վարվում են, բայց այդկերպ Բաքուն պարզապես ձգում է ժամանակ: Իրենք համարում են, որ ինչքան ժամանակն անցնի, այնքան արցախցիների` վերադառնալու ցանկությունը կմարի: Մի քանի տարի հետո, երբ որ Բաքուն անգամ թույլ էլ տա նրանց վերադառնալ, մարդիկ հարյուր անգամ քցել-բռնելու են` արդյո՞ք արժի վերադառնալ Բաքվի տիրապետության տակ թե ոչ: Բաքուն սա շատ լավ հաշվարկել է»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Որպեսզի հայությունն Ադրբեջանի վերադարձ պարտադրի, պետք է ռեանիմացնի զինյալ պայքարը այս կամ այն տեսքով: Եթե ինչ-որ բան ուզում ես ստանալ, կամ պետք է ինչ-որ բան տաս, կամ պարտադրես: Այս պահին արցախահայությունը Բաքվին տալու ոչինչ չունի: Մինչև սեպտեմբերի 19-ը ուներ ինչ-որ բան տալու: Չարեցին, հասցրին սեպտեմբերի 19-ին: Հիմա ի՞նչ ունի արցախահայությունը Բաքվին առաջարկելու` ոչինչ»,- նշում է վերլուծաբանը:

Ըստ Կիվիրյանի, այնուամենայնիվ, եթե Բաքուն գործեր խոհեմ, կհասկանար, որ ավելի լավ է հայերին պահել Արցախում, որ հետո ոչ ոք չփորձի նրանց օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее