▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե դատավորը չալարեր ու երկու օր շուտ նիստ աներ, հնարավոր կլիներ փրկել մարդու կյանքը․ Նաիրա Զոհրաբյան

«Հունվարի 8-ին մենք ունեցանք Կարեն Ծաղիկլյանի հետ կապված մահվան դեպք, եթե դատավորը չալարեր ու երկու օր շուտ նիստ աներ, հնարավոր կլիներ փրկել մարդու կյանքը»,- այս մասին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Մարդու իրավունքների պաշտպանին, հետևյալ մտահոգությունը հայտնեց.  

«Ինչպես գիտեք, ՔԿՀ-ներում բողոքների, հացադուլների պատճառները հիմնականում ձգձգվող դատական նիստներն են։ Առողջական խնդիրներով դատապարտյալներ կան, իսկ դատավորները նիստերն անհարկի ձգձգում են։ Երբ հավես ունենում են, նիստ են անում, երբ չէ՝ չէ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее