Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, կենդանաբանական այգին պետք է սահմանազատված լիներ, և երկու օր անընդմեջ այգու կենդանիները թափառող շների կողմից հարձակման չենթարկվեին: Տնօրենն աշխատանքից ազատվեց` օրինաչափ է:

Բայց հասկանում ենք չէ՞, որ բուն խնդիրը թափառող ոհմակների ահագնացող քանակն է, և եթե հերթական անգամ երեխայի վրա հարձակման դեպք գրանցվի, ծնողական իրավունքների՞ց ենք զրկելու, թե ո՞ւմ պաշտոնանկ անենք»:


