ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում հայտնեց, որ իրենց անընդհատ հասնում են դժգոհություններ, որ բուժհաստատություններում կանխիկ գումար են պահանջում: «Սա կոռուպցիոն դրսևորում է, այդ գումարը կանխիկ ուզող մարդը գողանում է այդ գումարը: Եթե պետական ԲԿ է, գողանում է պետությունից, եթե ոչ պետական է` էլի գողանում է` ձեզնից: Ես զարմացած եմ, որ այս երևույթն այսքան համատարած երևույթ է կրում, սա նաև Առողջապահության նախարարության բացթողումն է:
...Վստահաբար ասում եմ` ոչ այդքան հարգելի կոռուպցիոներներ, անկախ նրանից, թե ինչ կապեր ունեք, ձեր հետևից գալու են, եթե էսօր գիշեր ձեր հետևից չգան, վաղը գիշեր են գալու, վաղը գիշերը չգան, մյուս օրը գիշերն են գալու, ես անձամբ հետևելու եմ, որ գան, որովհետև ձեր հետևից պետք է գալ...»,- սպառնաց նա:
«Եթե էսօր գիշեր ձեր հետևից չգան, վաղը գիշեր են գալու». Վահագն Ալեքսանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet