▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե հայ ազգը խելքի չգա, անգամ այսօրվա իրավիճակն աչքներիդ դեռ ձնծաղիկ ա երևալու»

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե հայ ազգը խելքի չգա, անգամ այսօրվա իրավիճակը աչքներիդ դեռ ձնծաղիկ ա երևալու»:

Թարմացված․ «Էրդողանն ասում է` մենք դեռ պայմանավորվածություններ ունենք Նիկոլի հետ Սյունիքի վերաբերյալ, անկլավների մասին: Եթե կա պայամնավորվածություն, նշանակում է` ես քեզ սա եմ տալիս, դու ինձ սա ես տալիս: Ստացվում է` Հայաստանի ամենակոռումպացված լրագրողը դրոշ բարձրացրեց կոռուպցիայի դեմ ու դարձավ վարչապե՞տ»,- այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի բեմից հայտարարեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Հայ ժողովուրդը հասկացել է՝ կործանվում է Արցախը, և նույնը լինելու է Հայաստանում, հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Ադրբեջանցիներն ասելու են՝ «անկլավները» մերն են, Սյունիքը փորձելու են վերցնել։

Ու ես կոչ կանեի Սյունիքի ժողովրդին՝ զինվեք։ Զինվեք, կազմեք ջոկատներ, միայն բանակի վրա հույսը չդնեք։

Մեր բանակն ուժեղ է, բայց մի մարդու ձեռքում է գտնվում, որը ոնց ուզում՝ օգտագործում է։

Զինվեք, պաշտպանեք ձեր երկիրը։ Մենք էլ փորձենք այստեղ իշխանություն փոխելով՝ պաշտպանել երկիրը»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Թարմացված․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի հայտարարել է, որ Ղարաբաղում «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» բոլոր առաջադրանքները կատարվել են 24 ժամվա ընթացքում։
«Ընդամենը մեկ օրում Ադրբեջանը կատարեց տեղական հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում դրված բոլոր խնդիրները, ահաբեկիչները ոչնչացվեցին, և հայկական կողմը ևս մեկ անգամ հասկացավ, որ արժանի պատասխան կտրվի իր սադրանքներին»,- նշել է Ալիևը:

«Հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկի և հաջող ավարտի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը… Ադրբեջանական զինուժը հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ոչնչացրեց Ղարաբաղում հայկական զորախմբի զգալի մասը»,- իր ուղերձում ասել է հակառակորդ երկրի ղեկավարը։

Թարմացված․ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի բարձրագույն իշխանության երկու մարմին պարզապես դադարել են գոյություն ունենալուց․ ՀՀ նախագահի ինստիտուտը և ՀՀ Ազգային ժողովը։ Այն գումարները, որ ուղղվում են այդ հասատատությունների «գործունեությանը», պետք է հետ գանձել և ուղղել արցախահայությանը։ ԱԺ նախագահին, ՀՀ նախագահին, պատգամավորներին թվում է, թե իրենք այնքան կարևոր մարդիկ են, որ պետք է պետության հաշվին ապրեն, բայց պետության դժբախտության ժամանակ՝ ծլկեն ասպարեզից»։

Թարմացված․ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ համար ողբերգական և հակահայկական սիմվոլիկայի հաղթարշավի գագաթնակետն ուրվագծվեց այսօր և կարող է արձանագրվել վաղը՝ սեպտեմբերի 21-ին անկախության խորհրդի և արցախյան շարժման ճիշտ հակառակ տրամաբանությամբ: Հայաստանն ու հայությունը զրկվում են պետականությունը խորհրդանշող գրեթե բոլոր սիմվոլներից, իսկ առանց պետականության սիմվոլների, նպատակների ազգերը պետականություն չեն ունենում, այլ ունենում են, պայմանական ասած, «գինու փառատոններ»:
Աշխարհը լուռ հետևեց արցախցիների մեկօրյա ինքնազոհ գոյամարտին, որը հայոց զենքի պատվի, սակայն հուսահատ պայքարի ևս մեկ խորհրդանիշն է դառնալու: Աշխարհը հետևեց և կարող է դեռ հետևել արցախցիների հերոսական պայքարին, որը ինչ-որ առումով նման է «Վերջին սամուռայը» ֆիլմին և դրա պատմական հիմքը հանդիսացող դեպքերին: Ամիսներով շրջափակման մեջ գտնվող արցախցին գիտակից մահվան է գնում արհամարհական ժպիտով նայելով աշխարհի «արդարության և մարդասիրության» վրա:
Աշխարհը լուռ հետևում է 21-րդ դարի նոր Հայոց ցեղասպանությանը, ինչպես հետևել է 20-րդ դարի ցեղասպանությանը, սակայն մի բան է փաստ՝ սա է աշխարհի և մեծ քաղաքականության խաղի կանոնը, դաժան, անմարդկային, հակաաստվածային, սակայն, այնուամենայնիվ, կանոնը: Այդպես եղել է և այդպես էլ շարունակվելու է, և միայն մենք ենք, որ լինելով պատմության ամենածույլ աշակերտը՝ այդպես էլ դասեր չենք քաղում և կրկին ապավինում կոչերին, արևմուտքին, Ռուսաստանին, Վիլսոնին, Սնուպ Դոգին և այլն:
Մեր պատմության այս փուլի վերջին էջը կարծես շրջվում է անտարբերների փառատոնային խինդի, «քաղաքականությամբ չզբաղվողների» տիեզերական երկչոտության դողէրոցքի ու «նախկիններ, թալանչիներ, ասֆալտ, թոշակ» անգիտակից զառանցանքի ներքո:
Ազատ անկման մեջ գտնվող մեր պետականության և ազգի համար խիստ կանխատեսելի են հաջորդ սպառնալիքները, որոնք ստեղծել են պետականակործան իշխանությունները և նրանց մեղսակից, այսպես կոչված, դիվանագետները, որովհետև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թվերով ու «կադաստրի վկայականի» մանրամասներով ճանաչելուց հետո դիվանագիտությունը վերանում է, թշնամի և ոչ թշնամի պետությունները ձեռք են բերում հնարավորություն հղում անելով Հայաստանին՝ հիմնավորել իրենց անտարբերությունը, չեզոքությունը: Թշնամի Ադրբեջանը հաջորդ քայլով պահանջելու է, այսպես կոչված, անկլավները և միջազգային հանրությունը կրկին լռելու է և կրկին հղում է անելու Հայաստանին:
Ադրբեջանի շարունակական աճող և նաև կոնկրետ անձերի հետ կապված պահանջների շրջանակներում չեն բացառվում հուսահատ և հերոսական դիմադրության որոշ նոր օրինակներ, պարտիզանական պայքարի դրսևորումներ, կամ 1920 թ. Կարսը հանձնելուց հետո ինքնասպան եղած գյումրեցի գնդապետ Հովհաննես Մազմանյանի արարքի նման սպայական պատվից բխող քայլեր: Սակայն սրանք արդեն այս ամբողջ պատմությանը ևս մեկ ողբերգական գույն տվող դետալներ են, արցախցու՝ իր հայրենիքում ապրելու կամքը վերահաստատող փաստեր, արժանապատիվ պայքարն ու մահը նվաստացումներից և կտտանքներով տանջամահ արվելուց գերադասող հայի պահվածք:
Հայության պատմությունը գոյապայքար է եղել միշտ և ըստ այդ տրամաբանության, պայքարը երբեք չի դադարում, հնարավոր չէ դադարեցնել: Ուստի, շարունակելու ենք մեր պայքարը հավատով առ Աստված և վճռականությամբ դեպի մեր հավերժական նպատակներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее