Այսօր հանրությանը ներկայացվեցին 2 «լուր»։
Առաջինը սահմանադրական բարեփոխումների «կոնցեպտը»։ Քառասուն էջանոց մի թուղթ, որտեղ պատկերավոր ասած էջերի քանակն ավելին է, քան նախադասությունների քանակը։ Ի՞նչ կա այդ երկարաշունչ նախադասությունների հետևում, կանդրադառնամ ավելի ուշ՝ ևս մեկ անգամ կարդալուց հետո։
Մյուս «լուրը» եվրասիական միության շրջանակներում «ալթն» դրամական միավորի ստեղծումն է։ Այս մասին ես բազմիցս զգուշացրել էի։ Հենց թեկուզ սրա պատճառով պետք է անհապաղ կանգնեցնել կուտակային համակարգը։ Այնուամենայնիվ, եթե ՀՀ մաքսային ու եվրասիական միության անդամ դառնա, վաղ թե ուշ հարկ կլինի անցնել միասնական վճարման համակարգի։ Ակնհայտ է, որ քլիրինգային պալատի առկայությունը ՄՄ տարածքում ծայրահեղ կարևոր տնտեսական միջոց է (ես այստեղ ձեռնպահ եմ մնում ՄՄ-ին միանալուն գնահատականներ տալուց)։ Պետք է ասել, որ Հայաստանի կառավարությունը 1993թ ԱՊՀ երկրներին առաջարկել էր «УРС» (универсальные расчетные средства). Սա ոչ կանխիկ հաշվարկների քլիրինգային ինստիտուտ էր։ Այն ժամանակ դոլար չկար և ԱՊՀ երկրների միջև առևտուրը կանգ էր առնում։ Պիտի նշեմ նաև, որ նախագիծը 2 անգամ քննարկվեց ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների նիստում։ Ընդունվեց։ Բայց չիրականացվեց՝ կառավարություններում հաճախակի կադրային փոփոխությունների պատճառով։ Ափսոս, տասնյակ միլիարդավոր դոլարներ կարելի էր տնտեսել։
Եթե ՀՀ-ն Մաքսային ու Եվրասիական միության անդամ դառնա, հարկ կլինի անցնել միասնական վճարման համակարգի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet