▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ՀՀ-ում հարցերը չլուծվեն, բռնությունը կմոլեգնի

«Անցած երկու շաբաթները ցույց տվեցին, որ Հայաստանում որևէ ինստիտուտ ընդունակ չէ ադեկվատ արձագանքել նույնիսկ շատ պարզ իրադրությանը:Պետական համակարգը լիակատար անգործունակություն ցուցաբերեց: Մենք տեսանք, որ խնդիրներ ունենք ոչ միայն իշխանության, այլև քաղաքական դաշտի հետ: ԱԺ-ում պատգամավորներն իրենց արձակուրդն են վայելում: Մենք խոսում ենք հանգուցյալ ԱԺ-ի մասին: Սասնա ծռերի քայլը իշխանության կողմից քաղաքացիների կամարտահայտության բոլոր խողովակները փակելու արդյունքն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ պետք է սկսել քաղաքական գործընթաց, որը Հայաստանը դուրս կբերի այս ճգնաժամից.

«Մենք կկորցնենք պետությունը, եթե հարցերը չլուծվեն: Բռնությունը կմոլեգնի ու այս ամենը փոքրամասշտաբ նախերգանք կթվա: Պետք է վերանայել Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական, տնտեսական, իրավական ու մյուս համակարգերը»,-նկատեց Ռուբեն Մեհրաբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее