▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ինչ-որ ***ների խմբակ որոշել է այս բնակավայրերը մեր սրտից մաքրել, մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից»

 ՀՀԿ երիտթևը լուռ երթ է անցկացնում Երևանում՝ ընդդեմ Արցախի հանձնման. «Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի ցավի, չսպիացած վերքի օրն է։ Էն վայրկյանին, երբ այդ ցավը վերաճի ցասման, լուծումը ինքնին կգա։ Այն բնակավայրերը, որոնց անունները մեր կուսակից ընկերներն այս պահին տանում են, դաջված են յուրաքանչյուր հայի սրտում, և եթե ինչ-որ դավաճանների խմբակ որոշել է դրանք մեր սրտից մաքրել, ապա մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից»:

Լրագրողի հարցին, թե է՞լ ինչ է պետք, որ մարդիկ արթնանան, ասել է. «Ես երբեք չեմ համաձայնվի, որպեսզի հարցադրումը մեղադրական լինի մեր հայրենակիցների համար։ Իրավիճակը, որում մենք ապրում ենք, «ցավի շոկ» կարելի է անվանել և յուրաքանչյուր մարդ այդ շոկից դուրս է գալիս տարբեր արագությամբ։ Մենք անելիք ունենք ու մենք մեր պարտքը կկատարենք»։ Արդյո՞ք այս իշխանությունների հեռացումից հետո հնարավոր կլինի վերականգնել Արցախի Հանրապետությունը, Հայկ Մամիջանյանն ասել է․ «Ես արդեն մեջբերել եմ, որ այդ բանաձևի լավագույն բնորոշումը տվել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայկական Արցախի էջը փակված չի մեր համար»:

***

Հավելենք, որ Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի դիմաց  էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է. «3 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկը: Մի խաբեբա, որը 2018-ին զանգվածային խաբեության ու խարդախության հետևանքով տիրացել էր հայ ժողովրդի իշխանությանը և նենգաբար ու դավադրաբար այն ծառայեցնում էր հայ ժողովրդի թշնամիների շահերին, 3 տարի առաջ այս օրը մինչև վերջին պահը դեռ խաբում էր մեր ժողովրդին»,- հայտարարել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ ամեն կերպ պետք է կանգնեցնել աղետաբեր ընթացքը. «Մենք պետք է մեկտեղենք մեր ուժերն ու ջանքերը և այս նստավայրից վռնդենք ու իրավապահներին հանձնենք ազատության մեջ գտնվող ամենամեծ ու ամենավտանգավոր հանցագործին՝ հայրենիքի գողին, հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն՝ Նիկոլ Փաշինյանին»,- նշել է Ղազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее