▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե իշխանությունը գնա կոալիցիայի, ապա կնշանակի, որ քաղաքական համակարգում ճգնաժամ է

Եթե իշխանությունը գնա կոալիցիայի, ապա դա նշանակում է, որ քաղաքական համակարգում առկա է ճգնաժամ հետևյալ ոլորտներում, որը գիտակցվում է նաև իշխող էլիտայի կողմից.

1. քաղաքական. լեգիտիմեւթյան խորացող դեֆիցիտ, տարերային բողոքների, ցույցերի էսկալյացիա

2. պառլամենտական. ընդդիմության դեմարշ, օրենքների ընդունման նկատմամբ դրական վերաբերմունքի բացակայություն

3. կառավարական. կառավարության որոշումների հանրային պահանջմունքային հիմքի բացակայությունը, դրանց նկատմամբ կասկածը

4. իդենտիֆիկացիայի. քաղաքական համակարգի նկատմամբ քաղաքացիական նույնականացման բացակայություն, պետական կուսի նկատմամբ հանրային կողմնորոշումային անբավարարություն 

5. բաշխման. իշխող էլիտայի անկարողությունը ապահովելու հասարակության համար ընդունելի նյութական բարեկեցություն, ճիշտ բաշխլու պետական ռեսուրսները՝ կանխելու սոցիալական բևեռացման առաջացման վտանգը

6. սահմանադրական. այն դադարում է արտացոլել հասարակական համաձայնության էությունը, այն դադարում է այլևս գործել:


7. կամ բոլորը միասին

Եթե նույնիսկ քննարկվում է այդ հարցը, ապա դա էլ այս իրականության ազդեցության ներքո է: Ընդհանրապես, բացարձակ մեծամասնություն ունեցող կուսակցությունը երբեք չի գնում կոալիցիաների, եթե չկան վերը նշված ոլորտների ճգնաժամային ռիսկերը, իսկ եթե որոշում է գնալ, ապա միայն քաղաքական ճգնաժամերի առկայության պարագայում (նաև տնտեսական) կամ հեղաշրջումներից հետո՝ թույլ չտալու համար ճգնաժամերի հասունացում: Այս միավորումը լինում է  «ազգային համաձայնության»  կոալիցիայի տեսքով, որը թույլ է տալիս ներգրավել ընդդիմադիր ուժերին համատեղ որոշումներ գտնելու և դրանց նկատմամբ հանրության կողմից ընդդիմության հաշվին լեգիտիմություն ապահովելւ համար: Սա է իրողությունը, և թող որոշ մարդիկ դիլետանտական սեևեթանքներով չփորձեն քաղաքական իրողություններին ու գործընթացներին հակառակ բաներ հորինել:

Եթե անդրադառնանք վերը թվարկված ոլորտներին համապատասխան կետերով, ապա կարելի է փաստել, որ՝ 


1. ականատես ենք լինում քաղաքացիական ու քաղաքական ակցիաների բազմազանության, իշխանությունում, նույնիսկ, փաստում են, որ իրենց ընդունած որոշմանը հանրության 80 տոկոսը դեմ է

2.առկա է ընդդիմության միավորում, որը կարող է համալրում ստանալ, իսկ հանրության մոտ բացակայում է ընդունվող օրենքների նկատմամբ վստահությունը, օրինակ՝ կուտակային կենսաթոշակի մասին օրենքը

3.գազի համաձայնագիր, սակագին, նույն կուտակային կենսաթոշակի ներդնումը


4. համակարգի նկատմամբ վստահության պակասը, վերը բերված բոլոր օրինակները փոխում են մարդկանց կողմնորոշման ուղղությունը պետական կուրսից դեպի ընդդիմադիր կուրս

5.գնալով թանկանում են ապրանքատեսակները, աղքատության մակարդակը գտնվում է շատ վտանգավոր՝ պայթյունավտանգ, սահմանում, դիստրիբյուտիվ քաղաքականությունը կաղում է, առկա է սոցիալական խորը բևեռացում, որը նույնպես ճգնաժամ առաջացնող ռիսկ է


6. սահմանադրական դատարանի վերջին վճիռներն էլ ավելի խորացրին սահմանադրության նկատմամբ կասկածները:


Հետևաբար՝ կոալիցիայի գնալու իշխանության ձգտումը կարելի է գնահատել ռացիոնալ որոշում:

Արման Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее