▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ժողովրդի ձայնը գողացվի, դա կլինի հետընտրական գործընթաց. Նիկոլ Փաշինյան

Այսօր իր քվեարկությունը կատարելուց հետո «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Քվեարկել եմ հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության էս փոսից»: Նրա խոսքով` ինքը  հավատում է  իրենց հաղթանակին.

Ընտրախախտումների ահազանգերի վերաբերյալ Փաշինյանը նշեց որ այդպիսիք ստացվել են, դրանք ստուգման փուլում են․  «Ես հիմա շատ ուժեղ պնդումներ չեմ կարող անել»:

«Ընտրությունների ընթացքը սովորաբար պետք է գնահատել ընտրությունների ավարտին, որովհետև հնարավոր է՝ էն պահին, երբ որ ես հարցազրույց եմ տալիս և որևէ գնահատական եմ հնչեցնում, տեղի է ունենում զուգահեռ մի բան, որը իմ գնահատականը կարող է փոխել», - ընդգծեց նա:

Հետընտրական ակնկալվող գործընթացների մասին հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․«Մենք հստակ ենք ասել այդ հարցի վերաբերյալ, հետընտրական պրոցեսների կապակցությամբ մեր վերաբերմունքը հետևյալն է․ ժողովուրդը մեր օգտին քվեարկեց, եթե մենք տեսանք, որ մեր ձայնը գողացվել է՝ դա հետընտրական պրոցես է, եթե մեր ձայնը չի գողացվել, հետընտրական պրոցեսի մասին չեմ կարծում, թե կարելի է խոսել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее